11.07.2014

Երուսաղեմի հայ թագուհիները | Արդա


1098 թվականին Եդեսիայի բնակիչների ծրագրով և Բալդուին Բուլոնացու համաձայնությամբ Եդեսիայի հայ իշխան Թորոսը դավադրաբար սպանվում է, ու քաղաքի իշխանությունը հանձնվում է Բալդուին Բուլոնացուն: Սրանով հիմք է դրվում խաչակրաց առաջին պետությանը` Եդեսիայի կոմսությանը:
Ժամանակագիրները հայտնում են, որ Բալդուինը իր համար կին է ընտրում տեղի հայ մեծահարուստ ու ազդեցիկ իշխաններից մեկի դստերը: Սա կարելի է բացատրել նրանով, որ Եդեսիայի բնակչության մեծ մասը հայեր էին ու հայ կին ընտրելը, բացի նյութական աջակցություն ու մեծ օժիտ ստանալու ակնկալիքից, նաև քաղաքական նշանակություն ուներ:
Ժամանակակիցները մեզ չեն հայտնել այդ իշխանուհու անունը, սակայն  Գիյմոն Տյուրոսցին մեզ է փոխանցում իշխանուհու հոր անունը` Թաֆուս կամ Թաֆնուզ: Այժմ հաստատված է, որ նա Սամոսատի հայ իշխանն է, հավանաբար  Թորոսն անունով, որի եղբայր Կոստանդինը Կարկառ բերդի տերն էր:
Ժամանակագիրները մեզ չեն հայտնում այդ հայ իշխանուհու անունը, սակայն 18-րդ դարում հանդիպում ենք Արդա անվանը:
Այսպիսով Արդան դառնում է Եդեսիայի առաջին կոմսուհին:

1100 թ. մահանում է Երուսաղեմի առաջին թագավոր Գոթֆրիդ Բուլոնցին ու գահը անցնում է նրա կրտսեր եղբայր Բալդուինին: Բալդուինը և Արդան թագադրվում են 1100 թ.-ի նոյեմբերին Սուրբ Ծննդյան տաճարում:
Սակայն Արդայի և Բալդուինի ամուսնութոյւնը երկար չտևեց ու հավանաբար մոտ. 1105 թ.-ին Բալդուինը ոչ պաշտոնապես բաժանվում է Արդայից ու նրան ուղարկում Սբ Աննա մենաստան: Առաջին մանրանկարում պատկերված է այդ տեսարանը:
Շատ չանցած Բալդուինը ամուսնանում է Սիցիլիայի կոմս Ռոջեր I-ի այրի Ադելաիդա Սավոնացու  հետ: Արդային արքունիքից հեռացնելը կարելի է դիտարկել նաև քաղաքական տեսանկյունից. եթե Եդեսիայում, որտեղ հայերը բնակչության ստված հատվածն էին կազմում, հայ իշխանուհու հետ ամուսնությունը ձեռնտու էր քաղաքականապես, ապա ոչ այնքան հայաշատ Երուսաղեմում արդեն հայ իշխանուհին գործող անձ չէր կարող լինել:
Քիչ ժամանակ անց Արդան խնդրում է Բալդուինին իրեն ուղարկել Կաստանդնուպոլիս, ու թագավորը բավարարում է այդ խնդրանքը:
Արդայի հետագա կյանքի մասին ոչինչ հայտնի չէ:

©  Հենրիկ Պարսամյան 



Комментариев нет:

Отправить комментарий