23.07.2014

Համառոտ ակնարկ ասպետության պատմությունից

Վերջերս ֆեյսբուքով և ֆեյսբուքյան շրջանակներից դուրս մի քնաի քննարկումներ առիթ հանդիսացան՝ վերստին անդրադառնալու ասպետության կամ ասպետական միաբանության գաղափարներին: Նորություն չէ, որ Հայստանում այդ իմաստով անգիտությունը է և մարդկանց պատկերացումները ասպետության մասին սահմանափակվում են ֆիլմերով կամ լավագույն դեպքում գեղարվեստական գրականության նկարագրություններով, իսկ գիտական շրջանակներում` խաչակրաց արշավանքների ժամանկ նրանց հետ եղած առնչություններով: Ասպետությունը իր ակունքներով կապված է միջնադարի հետ. արդեն վաղ միջնադարում նկատելի է միաբնություններ, որոնք ունեն շեշտված ասպետական դեմք: Հայոց մեջ էլ այդ գաղափարը զարգացել է միջնադարում. արդեն Բագրատունիների ժամանակ կար զարգացած ասպետություն (ձիավորների դաս), իսկ կիլիկյան շրջանում այն արդեն իր զարգացման գագաթնակետին էր հասել: Հիշելի է Հովհաննես Երզնկացի վարդապետի ճառը Թորոս և Հեթում արքայազների` ձավոր դառնալու պատվին. «Նորին Յոհանէս վարդապետի ասացեալ ի բանն առաքելոյ որ ասէ. Ամենայն անձն, որ ընդ իշխանութեամբ է, ի հնազանդութիւն կացցէ. Հաւուրն յորում օրհնեցան ձիաւորք արքայորդիք մեր Հեթում եւ Թորոս եւ մանգունք իշխանաց եւ որք յարքունական սպասաւորաց (Մ.Մ. ձեռ.2173, էջ 85բ-101բ, էջ 91ա-91բ)»: Ինչպես նկատելի է ճառի տողերից` ձիավոր-ասպետ (որոշ պատմիչների մոտ հանդիպում է կտրիչ ձևը) կամ օտար բառով` կավալեր դառնում են մանկտիք՝ այսինքն երիտասարդ պատանիները և այն կատարվում է հատուկ կարգով: Ասպետի աստիճան տալիս է թագավորը կամ թագավորական արյուն ունեցող մեկը, իսկ որոշ դեպքերում` հատուկ դիրքի իշխանները: Սա ընդհանուր ասպետության մասին, սակայն արդեն վաղ միջնադրաում, ըստ որոշ ուսումնասիրողների, Հայքում գործում էին Եղբայրաց միաբնությունները: Այժմ փորձենք հասկանալ` ինչ է միաբանությունը:
Նախ հստակեցնենք այն, որ միաբանությունները լինում են մեծամասամբ երկու տեսակի` հոգևոր և աշխարհիկ. հոգևոր կամ կրոնական միաբանությունները ստեղծվեցին Քրիստոնեության տարծումից մոտ երեք դար հետո (Պախոմ Մեխը Եգիպտոսում), սակայն միաբնության գաղափարը ավելի համայնքային ձևով արդեն կար ավելի վաղ շրջանում թե' Հայում և թե' այլ երկրներում: Կրոնական միաբանությունները աչքի էին ընկնում իրենց խստակեցությամբ, կանոնակարգված առօրյայով: Որպես կանոն նման միաբանությունները ունեին հովանվոր սուրբ և շատ հաճախ դա լինում էր այն սուրբը, ում անվան եկեղեցին գտնվում էր տվյալ միաբանության հոգածության ներքո կամ կապված էր մասունքների հետ: Խաչակրաց արշավանքների նախօրյակին Եվորպայում արդեն ստեղծվեցին հոգևոր-ասպետակն միաբնությունները: Այս կառույցներում արդեն ոչ թե հոգևորական կամ ճգնավոր միաբաններ էին, այլ կուսակրոն ռազմական ասպետներ, ովքեր միավորվելով մեկ հարկի, մեկ գաղափարի տակ, պետք է ազատագրեին Սուրբ Երկիրը: Հայքում ևս կային նման միաբնություններ, որոնք սակայն կազմավորման և զարգացման այլ ճանպարհ էին անցել. այդպիսիններից էր Երզնկայի «Եղբայրաց» միաբնությունը: 1280 թվին, ինչպես վկայում է վեր հիշված միաբանության կանոնադրությունը, Գրիգոր-Ահարոն վարդապետ Սանահինեցին, ով հանդիսանում էր այդ միաբանության գլուխը, խնդրում է Հովհանես Երզնկացի վարդապետին գրել կանոնները միաբանության համար:Այսինքն կարող ենք ենթադրել, որ եթե միաբանությունը ունի գլուխ` հետևապես այն ունի արդեն ինչ-որ կազմակերպված ձև և նաև անցյալ, ապա այն ավելի վաղ է գործել:Սովետական հայգիտությունը այն ներկայացրել է որպես համքարության նման մի կազմակերպություն, սակայն այդ շրջանում համքարությունները բնավ պետք չէին, եթե կարելի էր ստեղծել միաբնություն, որը ավելի զարգացած կառույց էր:


Չցանկանալով երակարեցնել` ասենք, որ ասպետությունը հետագայում զարգացավ. միաբանություներից շատերը հեռացան պատմության ասպարեզից, մի մասնել մնացին և այսօր էլ շարունակում են մնալ: Արդեն Վերածննդի ժամանկշրջանում ստեղծվեցին և զարգացան շքանշանային ասպետական միաբանությունները, որոնք արդեն այլ նպատակներ էին հետապնդում: 17-րդ դարում Հայաստանը, լինելով հետամնաց երկրների իշխանության տակ, այդպես էլ չզարգացրեց այն ավանդույթները, որ ձևվավորվել էին Բագրատունյաց, Կիլիկյան, ապա նաև Զաքարյան Հայստանում. ինչ խոսք` փորձեր եղան, զոր օրիանկ Հովսեփ Արղությանը, ով ապագա Հայոց վերաստեղծվելի թագավորության համր սահմանել էր «Տիրոջ Անձեռակերտ դաստարակի», «Նոյյան Տապան», «Էջմիածնի ասպետական» շքանշանները, բայց ինչ-ինչ պատճառներով դրանք մնացին պատմության էջերում:Աշխարհի պետությունների զգալի մասը` նույնիսկ ոչ միապետական երկրները, ունեն թագավորական տան շքանշաններ, օրինակ՝ Ռուսաստանը՝ «սուրբ Անդրեաս Նախակոչի» անվան, Ճապոնիան` «Խրիզանտեմի» շքանշանը, Վրաստանը` «Վրաց Արծիվ» շքանշանը և այլն, իսկ Հայաստանը, ունենալով այդքան հարուստ պատմություն ու միապետական փառահեղ անցյալ, չունի նման շքանշանները: 2013 թվին Հայաստանում ստեղծվեց Սուրբ Տրդատ Մեծ թագավորի անվան ասպետակն միաբանությունը, որը նպատակ ունի ինչ որ կերպ վերածնել ասպետական մշակույթը` արդեն 21-րդ դարի ոգով:

Комментариев нет:

Отправить комментарий