29.06.2014

Դատաբեն Բզնունյաց նախարարն ու իր ժամանակը

Հնագույն նախարարական տները` վաղ ֆեոդալական շրջանում և քրիստոնեական առաջին Արքաների շրջանում, օժտված էին ինքնավար ռազմական ու տնտեսական անսահմանափակ իշխանությամբ` ճանաչելով միայն կենտրոնական իշխանության գերագահությունը, որը նոր քրիստոնյա Հայաստանում խմորումների մեջ էր դեռ,եվ վերադասավորումների մի նոր շրջան էր մտել: Իհայտ էին եկել ֆեոդալական նոր հավակնորդներ, հողային ու կալվածատիրական նոր պայմաններ: Դա արքային ու նրա իշխանական աստիճանակարգին զուգահեռ մի հզոր ֆոդալական համակարգ էր, որ հետագայում կստանար` եկեղեցական կալվածք անվանումը: Սկզբնական շրջանում այն չուներ կարգավորված ու համակարգված բնույթ, ու իրականանում էր տարերային կերպով, հաճախ բանադրանքներով, ու տոհմական վրեժխնդրություն ու հավակնությունները հագեցնելու միջոցով:Ժամանակի ընթացքում նախարարական տունը, որ իր ոստանը ու Հայրենի տիրույթները անվանում էր ''Հայրենիք": Այն ինքանավարության այնպիսի կրգավաիճակի էր հասել, որ կենտրոնախույզ իշխանության հպատակությունը համարվում էր զուտ ձեվական մի երեվույթ, այն ուներ իր ռազմական ու տնտեսական կայուն համակրգը, ուներ մայրաքաղաք-կենտրոն, ուներ Տանուտեր-ավագ նախարար, իր տոհմակիցներից կազմված Սեպուհական այրուձին, որոնք իրենց հերթին արդեն վասալային ծառայության մեջ էին տանուտերից: Արշակունյաց շրջանում նրանք վճարում էին գյուղացիների համար նխատաեսված հարկ` ոսկի, և սահմանափակվում ռազմական աջակցություն ցուցաբերելով, սակայն արդեն քրիստոնեական շրջանում իրադրությունը սկսվեց փոխվել, որտեղ արդեն իհայտ եկան դիվանագետի ու քաղաքագետի հմտություններ, որին շատ նախարարական տներ պատրաստ չէին: Տրդատ Մեծի ժամանակներից սկսված վարչաքաղաքական նոր վերադասավորումները
, կենտրոնամետ իշխանության ամրապնդումը և եկեղեցու, որպես ֆեոդալական նոր միավորի ասպարեզ դուրս գալը, բերեցին ներտոհմական ու հնագույն կացութաձևին սովոր նախարարական տների միջեվ պայքարի, որի ընթացքում մեկը մյուսի ձեռքով սրի մատնվեցին, վերացնելու համար տոհմական` կենտրոնական իշխանությունները` ի հզորացում կենտրոնախույզ իշխանության: Վարչական ու հերարխիկ նոր կարգերը սահմանում էին պետական ու ազնվական նոր աստիճանակարգ ու պայմաններ: Հատուկ ֆեոդալական միավոր էր հանդիսանում եկեղեցին, իր հողային իրավունքով ու կալվածքներով, առաջին իսկ կայացման տարիներից եկեղեցին որպես կալվածք ստացավ հեթանոսական տաճարներին պատկանող հողերը և բնավ չուներ հավակնություններ տիրելու կամ տիրանալու նախարարական տների սեփականությանը՝ այսինքն հեթանոսական մինչ ֆեոդալական շրջանից անցում էր արվում ֆեոդալական շրջան և հեթանոսական տաճարներին պատկանող կալվածքները փոխարինվեցին եկեղեցականով:սակայն ֆեոդալական կարգերի հաստատումը բերեց շատ նախարարների անհնազանդության ու հակադրման: Նախարարական հնագույն տոհմերը չեին ուզում հրաժարվել իրենց հին կացութաձեվից և նրանց համա փոքր ինչ անսովոր էր կենտրոնախույզ իշխնանության նոր պահանջները: Նախ երկրի գլուխ արքան էր իր՝ ''ԱՐՔԱ ՀԱՅՈՑ ՄԵԾԱՑ" տիտղոսով, և բոլոր նախարարական տները իրենց տոհմական սեփականությամբ պարտավորվում էին

դառնալ հարկատու ազատներ կամ վասալներ, որոնց տիրույթները այս կամ այն ծառայության համար հնարավոր էին շնորհումների զոհ դառնային, նախարարական ազատ հեծյալները, որ ենթարկվում էին միայն տանուտերին, այժմ շնորհման եղանակով ստանում էին կալվածքներ և ունեին հնարավորություն ուժեղանալու ըստ իրենց ծառայության ու ավանդի համեմատ, այսինքն նահապերտական կենսակերպը աստիճանաբար տեղ է տալիս ֆեոդալական կալվածատիրական կարգերի հաստատմանը: Սա բերեց նրան, որ շատ տոհմեր իրենց հավատարմությունը չարտահայտեցին Արքային և շարունակեցին իրենց հին կենսակերպը ու կարգերը պահպանել, այն իր հերթին առիթ տվեց արքային մոտ գտնվող և հզորացող տոհմերին օգտվել ընձեռնված հնարավորությունից: Դրա վառ օրինակներից է Բզնունյաց նախարար Դատաբենի և իր ժամանակաշրջանի անցքերը: Սկսզբում տոհմերը պայքարում էին միմյանց դեմ՝ նպատակ ունենալով ոչնչացնել միմիյանց: Հայոց թագավորության ներսում՝ իշխանները իրենց սեփական զորքերը սկսվում են կիրառել իրար դեմ՝ ավերելով անգամ գյուղերն ու գյուղացիներին, ինչպես Մանավազյան և Որդունի նախարարական տները։ Արյունահեղ այս կռիվները մեծ զոհեր են խլում ,քայքայում տնտեսությունն ու տեղային ինքնուրույն բնականոն կյանքը, որ հանդիսանում էր պաշտպանական ու մարտունակության ներուժը տվյալ տարածքների պաշտպանության համար։Թագավորի և կաթողիկոսի հորդորները` արյունահեղությունները դադարեցնելու վերաբերյալ, բազմիցս առհամարվում են ու անտեսվում, անգամ հաշտության առաջարկներ են արվում, սակայն կոտորածն ու ավերածությունները շարունակվում էին։ Կարգ ու կանոն վերականգնելու նպատակով Վաչե սպարապետը՝ նախապես ստանալով արքայի կարգադրությունը, շարժվում է նրանց դեմ։ Մանավազյանների և Որդունիները փորձում են դեմ դուրս գալ արքայական զորքերին, սակայն ջարդվում ու պատժվում են: նման դեպքերը դարձել էին սովորական երեվույթ, և անսալով Հայոց արքայի հեղինակությունը, ապավինում էին օտար` Պարսկական կամ արդեն Բյուզանդիոնի վերածվող Հռոմեական կայսրությանը` ոչ մի կերպ չհաշտվելով Հայոց միասնական կենտրոնական իշխանությանը հպատակվելու մտքին..
330-338 Խոսրով Կոտակը, որ Տրդաթ Գ-ից ժառանգել էր ֆեոդալական նոր կարգերի` դեռ չձեվավորված իշխանության համակարգ : Հատկապես` վաղ Քրիստոնեական շրջնաում, երկրի հազորացման ու կայունության գլխավոր նախապայման, ակնհայտորեն տեսնում էր երկու բաղկացուցիչ հանգամանքների ու պայմանների մեջ, որտեղ եվ գտնվում են հիմնական երկու վտանգները.. Նախ, երկրում նախարարական տները վարժվել էին օտար ուժերի միջոցով իրենց հարցերն ու իրավունքը պաշտպանել, ու ապավինում էին ավելի շատ օտար ուժերին, քան հավատրմություն էին հայտնում Հայոց արքային ու ծառայում կենտրոնական պետական համակարգին, որը պաշտպանում էր եկեղեցին, կան օրինակներ եկեղեցու վերաբեմունքի և գործնեության հետ կապված, երբ դեռ հեթանոս հայերի միջոցով Սասանյան Իրանը կամ Հռոմը դավադրություններ էին կազմակերպում, ինչպես Աշտիշատի դավադրությունը, երբ փորձ արվեց տոնի ժամանակ սպանել Վրթանեսին, և վերացնել եկեղեցու ազդեցությունը, որը ձգտում էր ուժեղացնել կենտրոնախույզ իշխանությունը և արքայի դերը: նախարարական դժգոհ տոհմերը բաժանվեցին երկու մասի` Հռոմեական կայսրության և Սասանյան իրանի կողմննակիցների, որոնք ստանում էին համապատասխանաբար թե մեկի և թե մյուսի աջակցությունը, սկսվեցին դավադրությունների և հավատարմության փորձաշրջանն ու պայքարը ստեղծելու ուժեղ կենտրոնախույզ իշխանություն, նախ Սասունի եվ Բզնունիքի տանուտերերը հայտնեցին իրենց դժգոհությունը՝ հատկապես այն մասը, որ տակավին մնացել էր Հեթանոս, այս առիթը բաց չթողեց սասանյան իրանը և տարոնում նրանց միջոցով կազմակերպեց Հայրապետ Գրիգորիսի սպանության փորձը, որը կազմակերպել էր հենց Շապուհ Բ-ն, նպատակ ունենալով ուժեղացող Հայքի կենտրոնական իշխանությունը թուլացնել, այդ շրջանում
Հեթանոսական համայնքները ոչ միայն գոյություն ունեին, այլ անգամ ունեին իրենց հողային ու տնտեսական իրավունքները, և պատմական փաստ է, որ նրանք դեռ այն դիրքերում էին, որ պալատներում և արքունիկներում ունենում էին հանդիումներ ու փորձում պահել իրենց միկրո արքայական իրավունքները, նրանք շատ նախարարների նման չկողմնորոշվեցին դեպի "Հայոց Մեծաց Արքան" եվ իրենց զենքն ու գլուխը հնազանդությամբ ու հավատարմությամբ չխոնարհեցին նոր ժաամանակների առաջ,երբ խնդիր էր դրված միավորել ու ուժեղացնել կենտրոնական իշխանությունն ու պետական ռեսուրսները ընդեմ արտաքին թշնամու, և ահա այս հանգամանքների մեջ շատ նախարարներ բաժանվեցի հռոմեական ու Պարսկական կողմնորոշման, որոնց նպատակն էր թուլացնել հզորացող ու կենտրինական իշխնաությունն ու կարգերը, նույն ճակատագրին արժանացավ նաև Աղձնյաց բդեշխը: Հայոց Արքային հավատարիմ ու նվիրված իշխաններն ու նախարարները առավել թշնամաբար էին տրամադրված թե հռոմեական թե Պարսկական կողմնորոշում ունեցող նախարարների նկատմամբ, նրանք ձգտում էին ուժեղ կենտրոնական իշխանության: Առաջին անհնազանդության քայլերն արեց ավատատիրական աստիճանակարգում ամենաբարձր տիտղոսն ունեցող` աղձնյաց մեծ բդեշխը, որը պարզապես ապստամբություն բարձրացրեց Խոսրովի Արքայի դեմ, նրան անմիջապես հետեվեց Բզնունյաց տեր Դատաբենը, որը, չբավարարվեց ապստամբությամբ և գնաց ավելի հեռուն: Նախ 337թ. պարսկական բանակը, երբ մտնում է Հեր և Զարևանդ գավառները՝ անարգել ավաերում ու կողոպտում, սրի քշում գյուղական համայնքներն ու ավերածություններ գործում:Դրա պատճառը Հայոց զորքերի հրամանատար կարգված Դատաբեն Բզնունու ինքնագործնեությունն էր, երբ առհամարելով արքայական վստահությունը, պարսից զորավարի հետ պայմանավորվում է, ու հաշտության պայման կնքում՝ չոգտագործելով զորքը պաշտպանության համար:Թշնամու հետ հաշտություն կնքելուց հետո, իր գործողությունների մեջ ավելի ինքնավստահ էր դարձել եվ այլեվս հանդուրժողական վերաբերմունքի ոչ մի հնարավորություն չեր թողել Հայոց Արքային, հաջորդիվ նա իր տոհմական պաշտպանության հանձնված `"ձորա Պահակ " կամ Բիթլիսի լեռնանցքը ուղակիորեն բացում է ու միանում ներս խուժած պարսակական զորքերին, նախապես կազմակերպված ու ծրագրված ունենալով անջատել բզնունիքը` պահպանելով նոր տիրույթներում իր երբեմնի կամ առավել ուժեղ իշխանությունը: Հանկարծակի գրոհով հասնում են մինչեվ Բզնունյաց ծովի Արքայական ձկնորսարանները:Հանկարծակի գալով` Հայոց Խոսրով Արքան Հավաքում է երեսուն հազար ընտիր զորք և սպարապետ Վաչե Մամիկոնյանին հանձնելով` ուղարկում Բզնունիք,
որպիսզի փակեն անհապաղ դեպի Արքունի ձկնորսարաններ թափանցող զորքի ճանապարհը` կասեցնելով հետագա առաջխաղացումը դեպի երկրի խորքեր:Վաչե մամոկոնյանը Առեստի ճակատամարտում ջարդում է թշնամուն, մնացած մասը` փախուստի է դիմում, Դատաբեն բզնունուն շղթայակապ բերում են Արքայի մոտ, և ըստ ժամանակի պատժի միջոցների, նրան մահվան են դատապարտում դավաճանի նման` քարկոծելով: Սակայն Բզնունյաց ավտատիրական վերնախավը դեռ գոյություն ուներ և նահապետական կարգերին հավատարիմ այդ տունը դեռ պահպանում էր նահապետական անվերապահ հնազանդության իր կացութաձևը, ուստի Վաչե մամիկոնյանին ուղարկվեց` ոչնչացնելու դավադրության մասնակից ամբողջ տանուտիրական նախարարական ավագանին և Բզնունյաց տիրույթները բռնագրավվում են. հետագայում, որպես բռնագրավված գավառ, շնորհման կարգով այն հանձնվում է Աղբիանոս եպիսկոպոսին, քանզի եկեղեցին սահմանափակվում էր հեթանոսական տաճարապատկան հողերով և բռնագրավված տիրույթների ստացմամբ `նվիրատվությունների միջոցով, իսկ նվիրատվություն տվյալ պարագայում, կարող էր լինել միայն արքունի հողերը: Առհասրակ մեզ հանդիպող այն գունագեղ ու պատկերավոր արտահայտություները,որ հանդիպում ենք միջնադարյան պատմիչների երկերում, ինչպիսիք են. Ամբողջ տոհմը կոտորեց,վերացրեց, կամ երկիրը սրի քաշեցին, ամբողջ ժողովրդին կոտորեցին եվ այլն..դա ժամանակի ոճային արտահայտչամիջոց էր, բնականաբար տոհմ վերացնելը դա ոչ միայն բացառված այլեվ անհնարին մի իրողություն է, բազմիցս նույն պատմության ընթացքում հանկարծ հանդիպում ենք նորից տոհմանունների, որոնք <<սրի քաշվել ու վերացել կոտորվել>. էին..այս պատմասացության ոճը իրականում իրադարձություններին յուրատեսակ ողբերգականություն հաղորդելու մի հնարք էր, ավելի գունագեղ ու
պատկերավոր ներկայացնելու համար` իրադարձության ողջ լրջությունը, բնականաբար հետագայում մենք իհարկե հանդիպում ենք Բզնունյաց եպիսկոպոսներ, ինչը վկայում է նրանց տոհմական բարձր դիրքի մասին:Անգամ 13 դարում Խլաթը հիշատակվում է որպես <<քաղաք բզնունյաց Խլաթն>.այսինքն տոհմի ոչնչացում ասելով միանշանակ հասկացվում է տոհմական կենտրոնական իշխանության վերացում, քանզի տոհմի հազարավոր անդամներ խնամիական ու պաշտոնակատար բազմաթիվ կապերով կապված ու սերտաճած էին պետության բոլոր տարածքներում ու բնագավառներում, այն էլ դեռեվս դարավոր հեռավորությունից.. Հիշենք միայն հեծյալ ազտներին, որոնք ֆեոդալական շրջանում կալվածքներ ստացան տարբեր վայրերում,կամ տոհմական բազմաթիվ միգրացիաները,երբ համանուն տոհմը կենտրոնական տոհմավագային իշխանությամբ հավասարազոր դիրքի վրա կարող էր հայտնեվել մի ճյուղը տարոնում,մյուսը` Տայքում, մեկ այլ ճյուղ էլ հետագայում իհայտ գար Բասենում որպես հզոր ու գերիշխող,որի համար բնականաբար ժամանակ եվ կայացում էր պահանջվում:



© Հերմինե Բզնունի



Комментариев нет:

Отправить комментарий