24.06.2014

Հայոց միապետի գահակալությունը

Սույն փոքրիկ ուսումնասիրությամբ կփորձենք վեր հանել այն կարգերը և ավանդույթները, որով թագավորեցնում էին կամ որոնք կատարվում էին Հայոց արքաների հանդիսավոր գահակալման ժամանակ և որոնք երկար դարեր մատնվել են մոռացության թե հայագետների և թե օտար ուսումնասիրողնների կողմից: Ցավոք սրտի վաղ շրջանին վերաբերող տեղեկությունները սակավ են, փոխարենը առատ են Կիլիկյան շրջանին վերաբերող նյութերը, որոնց հիման վրա կփորձենք հասկանալ և նկարագրել այն կարգը, որ կատարվել է Հայոց ինքնակալների վրա: Ամենակարևոր սկզբնաղբյուրը, որից առատապես օգտվել ենք, դա «Կանոն Օծման Թագավորին» է, որը Լատինական ծիսամատյանի համեմատությամբ կազմել է Ներսես Լամբրոնացին 1186 թվին և որը ընդարձակ հատվածներով մեջ է բերել իր ձեռագրացուցակի մեջ Ա. Սուրմերյանը, իսկ նկարգրություններով` Ղ. Ալիշանը (Սիսվան, էջ 472-475): Թագավորը, լինելով երկրի Տերը և գլուխը, ամենակենտրոնակն անձն էր պետության մեջ և հետևաբար նրա իշխանության գալը պետք է կատարվեր եկեղեցում և եկեղեցին ինքն էլ շատ մեծ տեղ էր հատկացնում թագավորի.ն դա է փաստում կիլիկյան կանոնագիրքը. «Վասն զի յԱստուծոյ կարգեցաւ թագաւորութիւնն, եւ յԱստուծոյ տեղին է համարած ի յերկրի»:Այս տողերը հայգիտության, նաև Հայ աստվածաբանական մտքի պատմության մեջ գրեթե մեկնաբանված չեն:
Թագավորը, լինելով երկրի գլուխ, համարվում է Աստծո օծյալ և իրավունք ունի դատաստան կատարելու և վերահաստատելու իրավունքը և արդարությունը:Եվ որպեսզի թագավորի իշխանությունը լիներ վավերական, հարկ էր նրան օծել և ապա թագադրել սահմանված կարգով: Կանոնի խրատը սկսվում է բացատրական նկարագրությամբ: Երբ ժառանգավորները(իշխանները) և ժողովը ընտրում է այն անձին, ում կամենում է տեսնել թագավորը՝ բոլորը հավաքվում են արքունիքում, իսկ կաթողիկոսը եպիսկոպոսնների հետ մնում է եկեղեցում: Ապա անցնում է արքայկան թափորի նկարագրությանը, բոլոր իշխանները դասավորվում են ըստ իրենց զբաղեցրած պաշտոնների. կարևոր պաշտոններից են արքայական խորհրդանիշեր կրողները՝ թագը, գայիսոնը, գունդը, սուրը, նաև զգեստները, իսկ թիկնապահները երկու կողմից փակում են թափորը և ոչ ոքի թույլ չեն տալիս մտնել և խախտել թափորի կառուցվածքը:Եվ այսպիսի թափորով առջևից խաչ, թագավորության դրոշը և այլ նշանները ուղեկցում են դեպի տաճար: Երբ թափորը մտնում է տարճարի գավիթ, նրանց դիմավորում է եպիսկոպոսը կամ ըստ այլ բնագրերի կաթողիկոսը և ասում է աղոթք. «ՏԷր ամենակարող ամենայնի, որ զծառայս քո (այս անուն) պատշաճեցուցեր գալ ի պատիվ թագաւորութեան, տուր նմա ըստ կամաց քոց կարգել զժողովուրդս `որ ընդ ձեռամբ իւով, այսու պատուովս պահպանել և փրկել, զի մի հեռացին ի ճանապարհէն արդարութեան. Շնորհոք Միածնի քո `տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.....»: Աղոթքի ավարտին աշխարհական թափորին միանում է հոգևորակնների թափորը երկու եպիսկոպոսների, սրբոց մասունքների և թափորի համար անրաժեշտ այլ պարագաների ուղեկցությամբ մտնում են եկեղեցի:Այդ պահին դպիրները եղանկում են երեք երգեր, որոնցից առաջինը ունի Ահավասիկ ես առաքեմ սկսվածքը, որից հետո թագավորը երդվում է օրենսգրքի վրա(Սսի մաշտոցում պահպանվել է մի տեքստ, որի խորագիրը վկայում է , որ այն Լևոն Ա-ի երդման տեքստն է) ապա հաջորդ մի քանի մասերը խիստ ազդված են լատինական ծեսից, որից հետո
գալիս է առաքելական եկեղեցու հնագույն սովորույթներից մեկը, որն է` ընծայլյալին հանել խորան և դեմքով դեպի ժողովուրդը դարձնել: Երկու եպիսկոպոս թագավորին հանում են խորան և դարձնում դեպի ժողովորդը, որ վկայեն ընծայացուի արժանավորության մասին. «Աստուածային և երկնաւոր շնորհն հեղեալ աստանօր առ (այս անուն) կոչէ յաթոռ թագաւորութեան տանս Թորգոմայ և զարմիս Հայկայ. օծանիլ ըստ նմանութեան Տրդատայ, Կոստանդյանոսի և Թեոդոսի. ըստ ընտրութեան Սրբոյ Եկեղեցւոյ և ամենայն ժողովրդեանն. Արժանի է»: Երեք անգամ կրկնում են և ժողովուրդը պատասխանում է Արժանի է: Այսպիսով ավարտվում է առաջին մասը և սկավում է ամենակրևորը՝ օծման արարողությունը, որով թագավորը ընդունում է Երրորդության երրորդ անձից` Սուրբ Հուգուց աստվածային շնորհները:Եպիսկոպոսը կամ Կաթողիկոսը վերցնում է մյուռոնը և օծում գլուխը, կուրծքը, թիկունքը և երկու ձեռքերը ասելով. «Օծանեմ զձեռս քո սուրբ իւղովս, յանուն Հոր եւ Որդոյ եւ Սուրբ Հոգւոյն...», օծման արարղության ավարտին սարկավագները արքային ուղեկցում են ավանդատուն:Ապա սկսվում է զգեստների և իշխանության նշանների տվչությունը: Առաջինը տրվում է թուրը, ապա պարանոցին կախվում է մանյակ, մատին դրվում է մատանի և ուսերին գցվում թիկնոց, ապա աջ ձեռքին տալիս է գունդը, իսկ ձախ ձեռքին` գավզանը, համպատասխան աղոթքներով:Ապա կաթողիկոսը վերցնում է թագը և թագադրում միապետին ասելով. «Առ թագ եւ պսակ ի գլուխ քո...»: Կարգը ավարտվում է գահակալմամբ. եպիսկոպոսները թագավորին օգնելով իջեցնում են խորանից և բերում եկեղեցու կենտրոն, որտեղ պատվանդանի վար դրված է լինում գահը և հատուկ աղոթքով նստեցնում գահին: Ավարտին երգվում է մի շարկան որը ըստ ավնադության Գրիգորը ձոնել է Տրդատ արքայի համար: Ի վերին` ի յօգնականութենէ, ի վերին ի յօգնականութենէ` ծագեցաւ քեզ հանդես բարեպաշտութեան. Որ առատապարգեւ բնաւորաբար զքաղաքաւարութեան ունիս իշխանութիւն, առ ի յանդիմանել զվատթարացեալսն, և ի փառաւորել զլավագույնսն:



© Արթուր Արամյան (Սբ Տրդատ Մեծ թագավորի անվան ասպետական միաբանություն)



Комментариев нет:

Отправить комментарий