14.02.2014

Օշին մարաջախտ

Կիլիկիո Հայոց թագավորությունում մարաջախտը կառավարում էր բանակի պարենավորման, մատակարարման ու սպառազինման գործը:

Որ ի Հաւրէ լուսոյ ծագեալ
Եւ ի կուսէն մարմնով ծնեալ,
ԶԱւետարանս լուսազարդեալ,
Մարդկան կենաց կտակ շնորհեալ,
Որում Աւշինն տենչացեալ,

Որ մարաջախտ Հայոց պատվեալ,
Զայս աւետեաց մատեան ստացեալ:
Սայ յիշատակ բարեաց լիցի,
Աւշին սորին ըստացողի,
Եւ Կոստանդեա եւ Ստեֆանի,
Ծնողաց նորին, որ ի յերկնի:
Նաեւ որդոցն իւր ցանկալի,
Նախ Կոստանդիա մեծ իշխանի,
Այլ եւ Հեթմոյ պատանեկի
Եւ ամենայն նոցին տոհմի:



Մանրանկարում` Օշին մարաջախտը որդիների` Կոստանդինի ու Հեթումի հետ Սբ Կույսի և Մանկան առաջ, ետևում` Սսի եպիսկոպոս Հովհաննես արքաեղբայրն է, 1274 թվական:


Լուսանկարը` «Հայ մատենագրության թվանշային գրադարան»-ի Ֆբ-յան էջից

Комментариев нет:

Отправить комментарий