31.01.2014

Վահրամ Պահլավունու գերեզմանը — Մարմաշեն

Միապետականի համար առաքինություն-ներից առաջինը ու  ամենավեհը պիտի լինի տիրասիրությունը:

Վահրամ Պահլավունին եղել է Հայոց սպարապետ և իշխանաց իշխան X- XI դդ-ում:

«Աստ ամփոփին նշխար Վահրամա իշխանաց իշխանի Հայոց մեծաց ի ցեղէ Պահլաւունի որ նահատակեցաւ ի թորքաց պատերազմի ի Արամ... ՆՂԴ [=1045]»

Շնորհիւն Ա(ստուծո)յ ես Վահրամ իշխանաց իշխան եւ անթիպատ պատրիկ որդի Գրիգորի իշխանի Հայոց մեծաց ի ցեղէ Պահլաւունի  եւ ի զարմից սրբոյն Գրիգորի Հայոց Լուսաւորչի որ յաղագս ի Ք(րիստո)ս  յուսոյն հիմնադրեցի զսուրբ եւ զտիեզերական ուխտս Մարմաշէն սկսեալ ի ՆԼԷ (=988) թուականիս Հայոց յաւուրս Սմբատայ որդւոյ Աշոտոյ  Հայոց թագաւորի  մինչեւ ի ժամանակս Յուանիսի որդւոյ Գագկայ Հայոց շահանշահի  առն իմաստնոյ  շինողի եւ խաղաղարարի եւ ի թուականիս Հայոց ՆՀԸ (=1029)  եւ կատարեցաք մեծ ջանիւ  եւ բազում ծաղիւք
ես եւ մայր իմ Շուշիկ Հայոց տիկնաց տիկին եւ եղբարք իմ Վասակ  իշխանաց իշխան որ նահատակեցաւ ի թուրքաց պատերազմի եւ Աբլղարիբ Հայոց մարզպան  եւ մանուկն Համզէ  որք էաք ամենայն  տամբ եւ տոհմիւ  հաւատարիմ տերանց մերոց եւ նահատակեալ ի վերայ տանս Հայոց աշխատութեամբ եւ արդեամբ  մեր եւ որդւոց մերոց  եւ գանձուց առատութեամբ եւ ամենայն հնարիւք խնդրեաք զխաղաղութ(իւ)ն  աշխարհիս եւ
զհաստատութ(իւ)ն եկեղեցեաց շինեցաք եւ այլ բազում եկեղեցիս եւ վանորայս, բայց զտեղի հանգստեանս մերոյ առաւել պատուով մեծացուցաք եւ լիացուցաք ամենայն գոյիք լերամբք  եւ դաշտաւք  աւանդեցաք ի սա  գեղս եւ ագարակս  գանձագին զԲագարանի  գեղ եւ զիւր ագարակն զԳոդիսն եւ զՊորտանգն  զԱրագէճ եւ զԱզատա եւ զԱսմնտէն եւ զԵզնկայն: Ի յԱւշականի այգիք  եւ Գ ջաղաց. եւ Բ ջաղաց ի Դողս  ի յԱշտարակի այգի ի Կարբոյ դաշտի այգի. ի Սերկեւլէի ի Վժան այգի ի Մրենի այգիք ի յԱնի  տներ եւ կղպականի  եւ զարդարեցաք զսա  ամենայն կազմութ(եամ)բ ի յիշատակ յաւիտենից մեզ եւ որդւոց մերոց  եւ կարգեցաք ի ձեռն  ս(ուր)բ հաւր Երեմիաի եւ որ զկնի հաջորդեցաւ Սոսթենէս նորին որդիացեալ. եւ փոխարեն հատուցման  ընկալեալ մեր ի ժառանգաւորաց ս(ուր)բ ուխտիս տարին Զ քառասունք անխափան մինչև ի գալուստն Ք(րիստոս)ի արդ եթէ ոք ի մերոց կամ յաւտարաց աւագ որ զմեր զտուրս ի ս(ուր)բ  ուխտէս   պակասեցանէ կամ հայր որ զմեր  ժամս խափանէ ինքն որոշեալ լիցի ի Ք(րիստոս)է եւ դատող նորա  սատանայ  լիցի   եւ մի տեսցէ նա զփառս Ա(ստուծո)յ իսկ որք հաստատուն պահեն զաւանդս մեր աւրհնեալ եղիցին:


Արձանագրությունը` Կարապետ Բասմաջեան, «Լեւոն Ե Լուսինեան», էջ 142-3:


Комментариев нет:

Отправить комментарий