19.01.2014

Ռոլանդ Բագրատունի` ազնվակա՞ն, թե՞ ինքնակոչ

Կար ժամանակ, երբ հայ ազնվական տների ներկայացուցիչները ամեն կերպ ձգտում էին ծառայել Հայոց թագավորությանը, հայ ժողովրդին ու պետականության հզորացմանը: Այդպիսիք, ինչ խոսք, հիմա էլ կան ու անում են իրենց առաքելությունը` ի նպաստ հայ ազգի ու Հայաստանի: Սակայն մեր օրերում, որպես օրենք, այդպիսի մարդիկ դուրս են մնում հասարակության ուշադրությունից, ու նրանց տեղը գրավում են ինքնակոչները:

Ռոլանդ «Բագրատունի» նկ. 1 Ինչպես արդեն վերնագրից հասկացաք, այս հոդվածում խոսքը գնալու է մի մարդու մասին, որը իրեն կոչում է Բագրատունիների ժառանգորդ և միակ օրինական տեր հայոց գահի:

Ահա և հայոց նորահայտ արքայի ամբողջական տիտղոսը` «Նրա Մեծություն Մեծ իշխան Ռոլանդ Առաջին Բագրատունի Անիեցի Հայոց գահի թագաժառանգ և Կարսի թագավոր և Բագրատունիքի Մեծ իշխան և Անի իշխան»(գրված է այնպես, ինչպես սկզբնաղբյուրում` «մեծ իշխանի» ժամանակավոր կայքում ):

Որտեղից է գալիս, և ուր է ուզում գնալ այս անձնավորությունը:

Նրա կայքում հանդիպում ենք վերջինիս պապու մասին մի այսպիսի տեղեկություն. «Նրա Մեծություն Մեծ իշխան Ռոլանդ Առաջին Բագրատունի Անիեցու մեծ պապ — Նրա Մեծություն Մեծ իշխան ՄիքայելՎացլավ Բագրատունի Անիեցի, Հայոց գահի թագաժառանգ և Կարսի թագավոր և Բագրատունիքի Մեծ իշխան և Անիի իշխան — Լեհական բանակի փոխգնդապետ, 1863 թվականի “Պովստանյե ստիչնյովե” հակառուսական ապստամբություն մասնակից և 1918-1919 թթ. “Պովստանյե Վելկոպոլսկե” հակազերմաական ապստամբություն մասնակից, զորավար Անդրանիկ Ոզանյանի և Լեհաստանի զորավար Յուզեֆ Դովբուր-Մուշնիցքու բարեկամ (նախկինում երկուսն էլ Ռուսիո կայսեր բանակի գեներալներ էին)»
Լեհական բանակի այս «փոխգնդապետի» մասին ամբողջ լայնածավալ համացանցում տեղեկություն կա միայն ու միայն այդ կայքում (մտածելու տեղիք է տալիս...) :

Անրադառնանք «նորին մեծության»` հայերենին տիրապետելու մակարդակին:

 Տեսաք արդեն «Նրա Մեծություն»,  «Անիեցի», «Բագրատունիք», «Անդրանիկ Ոզանյան», «հակառուսական ապստամբություն մասնակից», ու մտածեցիք, թե սա գրողը հայերենին տիրապետում է ամենաշատը  Google translate-ի մակարդակի:
Հանդիպեցի նաև «նրա մեծության» անձնական էջին Wikipedia-ում:  Այստեղ «Բագրատունիքի Անիեցի իշխանի» հետաքրքրությունների բաժնում կտեսնեք «Համապարտ ՀԱՅՈՑ ՏՈՒՐԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾ —Հայոց Ցեղասպանությունլեհականի սպաի մատաղին» (եթե հասկացաք ինչ է ուզում ասած լինել, ինձ էլ բացատրեք), «ԿԵՑՑԵ ԱԶԱՏ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ», «ԿԵՑՑԵ ԱԶԱՏ ՀԱՅՈՑ ՄԱՍԻՍ - ԱԶԱՏ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ» և «արքայությունների» այլ տեսակներ: Միգուցե այս մարդը, որը նաև նշել է, որ տիրապետում է միջին հայերենի, տեղյակ չէ, որ հայերենում պարզապես կա թագավորություն բառը: Նաև տեսնում ենք «ԿԵՑՑԵ ԱԶԱՏ ԿՈՒԲԱ – Ֆիդել Կասթրօ եվ Ձե Գէվարա պակաս» (սրա համար Կուբայում «Կարսի թագավորին» պարզապես մահապտժի կենթարկեին...): Ահա սա մի չնչին մասն էր «Անդրանիկ Ոզանյանի բարեկամի  թոռան» «փայլուն» հայերենի մասին:

Մի քիչ «մեծ իշխանի» տոհմանշանի մասին.

Այդ տոհմանշանը կազմողը երևի այնքան հեռու մարդ է եղել հերալդիկայից ու դրա կանոններից, որ այս զինանշանը իր մանկական հուշերից եկող մի նկարից է վերցրել:
Մարդ, որը իրեն կոչում է Բագրատունիների ժառանգ, գոնե մի քիչ պիտի պատկերացում ունենա Հայոց արքայատոհմերի սիմվոլիկայից: Ինքը մեծ իշխանը այն այսպես է ներկայացրել. «Արեվմտյան Հայաստամի Արքայության և Բազրատունի Հարստությունի պետական զինանշան»: Նույն վիճակն է նաև Կարսի Թագավորությունի և Բագրատունիքի Իշխանությունի և Անիեցի Իշխանությունի և Կարսի Թագավոր և Բագրատունիքի Իշխան և Անիեցի Իշխան պետական զինանշան  -ի դեպքում`  Կիլիկիո Հայոց թագավորության (բնագրերում` Հայատանի) թագավորի զինանշանը ներկայացվում է որպես Կարսի թագավորի զինանշան, այն էլ ` Տիգրանյան թագով (մնում է հիշել այն հայտնի արտահայտությունը` "դու ոնց որ սաղ խառնում ես լռիվ"):

«Կարսի թագաժառանգ»-ը, ոչ միայն նոր պատմություն գրելու մեծ շնորհք ու հեքիաթային երևակայություն ունի,  այլև ֆոտոշոփ ծրագրի հմուտ գիտակ է (սրանում առաջարկում եմ համոզվեք ինքներդ)

«մեծ իշխանը և նրա թագը» , «Հայաստանի արքայության արքայի» շքանշանները:

Վերջում ավելացնեմ, որ նրա արքայական իրավունքները ճանաչել են նույնիսկ «Երևանի մետրոպոլիտենի ընդհանուր բաժինը` իր կնիքով» , «Երևանի Սպանդարյան երջ. ՍՊԸ»-ն և այլն:



 Հ. Պարսամյան 

Комментариев нет:

Отправить комментарий